Դիեգո Սիմեոնեն խոսել է այն մասին, թե ինչպես կարող է խաղալ թիմի նորեկ Խուլիան Ալվարեսը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է այն մասին, թե ինչպես կարող է խաղալ թիմի նորեկ Խուլիան Ալվարեսը։

«Ալվարեսը ունակ է խաղալ իննյակում։ Նա կարող է հանդես գալ նաև որպես երկրորդ հարձակվող։ Այս երկու դիրքերում էլ Ալվարեսը լավն է։ Մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք ունեն տարբեր և փոխլրացնող հատկանիշներ։ Պետք է հասկանամ, թե ինչպես հարմարեցնել դրանք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

24-ամյա արգենտինացի հարձակվողը մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»։ Գործարքի գումարը կազմել է 75 + 20 մլն եվրո։ Ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր է կնքել։