«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է իսպանական Barca Universal-ը։
Աղբյուրի համաձայն, «Բարսելոնայի» համար շատ դժվար կլինի ձեռք բերել եզրային հարձակվողին, սակայն նրանք կփորձեն դա անել տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։
Հիշեցնենք, որ պորտուգալացու պայմանագիրն իտալական «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Նախորդ մրցաշրջանում Լեաուն ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։