«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ատլետիկո»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին կատալոնացիները գնել են «Սևիլիայից» 2018 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանը Լանգլեն վարձավճարով անցկացրել է «Աստոն Վիլայում», իսկ նախորդ մրցաշրջանը՝ «Թոթենհեմում»:

Լանգլեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 160 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։ Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 15 խաղում նա խփել է 1 գոլ։