Սաուդյան «Ալ-Հիլալը» անցյալ ամառ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է շաբաթական 15-20 միլիոն եվրո աշխատավարձ։
37-ամյա ֆուտբոլիստի տարեկան եկամուտը, ներառյալ բոնուսները, կարող էր հասնել 1 միլիարդ եվրոյի, հաղորդում է Fox Sports Argentina-ն։
«Ալ-Հիլալը» հետաքրքրված է եղել Մեսսիի ծառայություններով այն պահին, երբ նա լքում էր ՊՍԺ-ն ու նոր թիմ էր փնտրում։ Նշվում է, որ հարձակվողը, բացի «Ալ-Հիլալից», տարբերակներ ուներ «Բարսելոնայից»։