«Բավարիան» Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը սկսեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ արտագնա հաղթանակով՝ 3:2:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին, խաղի 65-րդ րոպեին փոխարինելով Թոմաս Մյուլերին, ֆուտբոլիստին խնդրել է տակտիկական հրահանգներով գրություն փոխանցել Յոզուա Կիմիխին։ Մյուլերը, անդրավարտիքի մեջ թաքցրած, գրությունը հասցրեց խաղադաշտ:
Խաղից հետո Կիմիխը կատարվածը մեկնաբանել է.
«Մարզիչը ցանկանում էր փոխել որոշ բաներ: Բայց տեսա՞ք, թե Թոմասը որտեղ է դրել այդ թղթի կտորը։ Ես չէի ուզում դիպչել դրան»: