Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը հաջորդ ամառ կորոշի Սաուդյան Արաբիա մեկնելու հարցը։
Բրազիլացին այս ամառ չի հեռանա մադրիդյան ակումբից։ Նա ցանկանում է նվաճել «Ոսկե Գնդակը» նախորդ կամ ընթացիկ մրցաշրջանում:
Վինիսիուսը հաջորդ ամառ կքննարկի Սաուդյան Արաբիայի առաջարկը: Ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացուն տարեկան 350 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկել։