Վենսան Կոմպանի. «Ամեն ինչ չէ, որ կատարյալ էր»

«Բավարիայի» մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է «Վոլֆսբուրգի» հետ խաղում տարած հաղթանակի մասին (3:2)։

«Ես գոհ եմ Բունդեսլիգայում որպես մարզիչ իմ առաջին խաղից։ Առաջին խաղակեսում մենք գերիշխում էինք և հնարավորություններ չտվեցինք մեր դարպասի մոտ։

Երկրորդ խաղակեսը վատ սկսվեց։ Երկու անգամ բաց թողեցինք, բայց ի վերջո հաղթեցինք ճիշտ վերաբերմունքի շնորհիվ։ Ես բավական երկար ֆուտբոլ եմ խաղացել, որպեսզի իմանամ, որ նման խաղում կարելի է պարտվել կամ ոչ-ոքի խաղալ: Այն, որ մենք հաղթեցինք, ցույց է տալիս, որ ոգին բարձր էր, չնայած ամեն ինչ չէ, որ կատարյալ էր։ Մենք պետք է անկեղծ լինենք այս հարցում»,- նրա խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։