«Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պաշտպան Կլեման Լենգլեն վարձավճարով կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»: Պաշտպան Միքայիլ Ֆեյը մշտական հիմունքներով կմեկնի «Ռեն»: Կատալոնացիները ֆուտբոլիստին հետ գնելու տարբերակ կունենան։ Հարձակվող Վիտոր Ռոկեն վարձավճարով կտեղափոխվի «Բետիս»: