70 տարեկանում մահացել է «Շտուտգարտի» նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը։
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է գերմանական ակումբի նախկին մարզիչը։ 2022 թվականի հոկտեմբերին Դաումի մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ։
Դաումը մարզչական աշխատանքը սկսել է Քյոլնում, այնուհետ գլխավորել է «Բեշիքթաշը» և «Շտուտգարտը»: Իր հեղինակությունը մարզիչը ձեռք է բերել «Բայերի» հետ աշխատելու ընթացքում՝ չորս անգամ Բունդեսլիգայում մրցանակներ շահելով։