Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ իր թիմն ունակ է հաջողության հասնել առանց իր առաջատարի և ավագի։
«Ներաձուրիները» Ա Սերիայի երկրորդ տուրում հաղթեցին «Լեչչեին»՝ 2:0: Հանդիպմանը չի կարողացել մասնակցել թիմի ավագ և Իտալիայի վերջին առաջնության լավագույն ռմբարկու Լաուտարո Մարտինեսը։
«Մենք «Ինտերն» ենք և, իհարկե, դժգոհ էինք վերջին խաղում «Ջենոայի» հետ ոչ-ոքիից:
Լաուտարոյի բացակայությունը։ Մենք չպետք է կախված լինենք Մարտինեսից, Բարելլայից, Չալհանօղլուից կամ մեկ ուրիշից։ Մենք չեմպիոն դարձանք նախորդ մրցաշրջանում, քանի որ բոլորը կարող էին իրենց ներդրումն ունենալ: Ինձ դուր եկավ, թե ինչպես խաղաց Տարեմին այսօր»,- ասել է Ինձագին Sky Sport-ին տված հարցազրույցում: