Ռուի Պատրիսիուն կտեղափոխվի իտալական մեկ այլ ակումբ

Դարպասապահ Ռուի Պատրիսիուն կարիերան կշարունակի իտալական Ա Սերիայում: Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, պորտուգալացին կդառնա «Ատալանտայի» ֆուտբոլիստ: Դարպասապահը նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Վաղը Ռուի Պատրիսիուն բուժզննում կանցնի «Ատալանտայում»։ Բուժզննումից հետո կողմերը պայմանագիր կկնքեն, որի մասին պաշտոնապես կհայտարարվի։

Ռուի Պատրիսիուի վերջին ակումբը «Ռոման» էր։ Հռոմեական ակումբի հետ պայմանագիրն ավարտվում էր 2024 թվականի հունիսի 30-ին։