«Ռեալ Սոսյեդադը» մեկ քայլ է հեռու աշխարհի նախկին չեմպիոնին գնելուց

Իսպանական «Ռեալ Սոսյեդադը»բանակցություններ է վարում գերմանացի պաշտպան Մատս Հումելսի հետ:

The Athletic-ը հայտնում է, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև բանակցություններն ակտիվորեն ընթանում են։ Իսպանական ակումբը պատրաստ է մոտ ժամանակներս փակել գործարքը։ Բասկերը Հումելսին դիտարկում են որպես Ռոբերտ Լե Նորմանին փոխարինող, ով մեկնել է Մադրիդի «Ատլետիկո»:

Իր պրոֆեսիոնալ կարիերայի տարիների ընթացքում Մատսը երբեք չի լքել Գերմանիայի առաջնությունը։ Հանդես գալով «Բավարիայում» և Դորտմունդի «Բորուսիայում»՝ պաշտպանն անցկացրել է համապատասխանաբար 118 և 508 հանդիպում։