«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը Պրեմիեր Lիգայի 2-րդ տուրի խաղում «Իպսվիչի» դեմ հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո (4:1) գովել է հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Նրա գոլերը խճճում են իմ միտքը: Նա կարող է գոլերով մրցակցել Կրիշտիանուի ու Մեսսիի հետ։ Նրա տարիքի համար անհավանական թվեր։ Նա անհավանական սպառնալիք է, և ես հուսով եմ, որ նա կարող է երկար տարիներ մնալ այսպիսին:
Ես արդեն մի քանի շաբաթ առաջ ասել եմ, որ նա իրեն ավելի լավ է զգում, քան նախորդ մրցաշրջաններում։ Նա այս մրցաշրջանում չուներ EURO, նա հանգստանում էր և լավ հանգստացած ժամանեց»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։