«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 2-րդ տուրի խաղում «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Մենք պետք է փոխեինք իրավիճակը, կար 10 րոպե, երբ մենք չկարողացանք գտնել մեր ռիթմը, և մրցակիցները ցուցադրեցին իրենց լավագույն ֆուտբոլը։ Նրանք գոլ խփելու հնարավորություն ունեին, բայց Ռայան զարմանալի սեյվ արեց, դա կախարդական էր:
Մենք գրեթե գոլեր բաց չենք թողնում, և դրա համար պետք է գովաբանել թիմին։ Դժվար մարզադաշտ է խաղալու համար, բայց Ռայան բարձրացավ, երբ մենք նրա կարիքն ունեինք և փայլուն սեյվ կատարեց:
Բոլորը ցույց տվեցին իրենց բնավորությունը, ոչ միայն Սական։ «Ասթոն Վիլան» խաղում էր պաշտպանությունում այնպես, ինչպես սպասում էինք, բայց մենք հարմարվեցինք ու խիզախ խաղացինք:
Եվ հետո, երբ առանձին ֆուտբոլիստների համար անհրաժեշտ էր ապացուցել իրենց, նրանք հենց այդպես էլ արեցին, և դրա համար մենք հաղթեցինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։