Միկել Արտետան խոստովանել է, թե ինչ է պակասում «Արսենալին»

Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ում «Ասթոն Վիլայի» հետ հանդիպման արդյունքը: Լոնդոնցիները հաղթեցին 2։0 հաշվով։

«Մենք մի քիչ ֆուտբոլիստների պակաս ունենք, եթե կարողանանք ինչ-որ բան անել, կանենք դա: Մեզ պետք է, որ բոլորը լավ պատրաստված լինեն, մենք չունենք 23 ֆուտբոլիստ, և սովորաբար կազմն այսպիսի տեսք ունի»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Արսենալը» ավարտեց աղյուսակի 2-րդ հորիզոնականը։