Օգոստոսի 24-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում հյուրընկալել էր «Իպսվիչին» և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։
Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Սա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների 42-րդ հեթ-տրիկն է Պրեմիեր Լիգայում, այս ցուցանիշով մանկունիանցիները շրջանցում են «Լիվերպուլին», որի հետ կիսում է առաջատարությունը։ Պրեմիեր Լիգայում 41 անգամ 3 գոլ խփել են «Արսենալի», 36՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 30՝ «Չելսիի» ֆուտբոլիստները։