Լուիս Դիասը 100-րդ հանդիպումն անցկացրեց «Լիվերպուլի» կազմում

Անգլիայում ավարտվում է Անգլիայի առաջնության երկրորդ տուրը, «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունդլ էր «Բրենթֆորդին», իսկ կոլումբիացի ֆուտբոլիստի համար «Լիվերպուլի» համար սա հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն է՝ հաշվի առնելով, իհարկե, բոլոր մրցաշարերը։

Հենց Լուիս Դիասն էլ կարողացավ բացել խաղի հաշիվը։

Հիշեցնենք, որ Լուիս Դիասը անգլիական ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ 2018 թվականից նա նաև հանդես է գալիս Կոլումբիայի ազգային հավաքականում։