Օգոստոսի 24-ին «Թոթենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Էվերթոնին» Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում՝ 4:0։
Սփըրսի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը գոլային փոխանցում կատարեց Քրիստիան Ռոմերոյին: Այս գոլային փոխանցումը Մեդիսոնի համար 43-րդն էր Պրեմիեր Լիգայի կարիերայում։
Squawka-ի փոխանցմամբ՝ անգլիացին այս ցուցանիշով գերազանցել է Միկել Արտետային, Դավիդ Ջինոլային ու Ջանֆրանկո Զոլային (42-ական)։