«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է թիմի խաղի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել իր բացակայության ժամանակ։
Գերմանացի ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանի վերջում հեռացավ «Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով։ «Բարսելոնայում» մեկ տարի անցկացրած կիսապաշտպանը վերջերս է վերադարձել «Մանչեսթեր Սիթի»:
«Ես կարճ քննարկում ունեցա Պեպի հետ, և նա ինձ ցույց տվեց թիմի որոշ տեսահոլովակներ, քանի որ որոշ փոփոխություններ էր կատարել իմ հեռանալուց հետո: Հուսով եմ՝ կկարողանամ հնարավորինս արագ հարմարվել նոր պահանջներին։ Ես ինձ շատ վստահ եմ զգում, պատրաստ եմ ընդունելու մարտահրավերը: Տեսնենք, թե որն է իմ դերը»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։