Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Այսօր ես ավելի երջանիկ եմ, քան «Վալենսիայի» խաղից հետո»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի 2-րդ տուրում «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։

«Այսօր ես ավելի երջանիկ եմ, քան «Վալենսիայի» խաղից հետո։ Շատ ուրախ եմ հաղթանակի համար։ Ես նույնպես ուրախ եմ, որ Պեդրին վերադարձել է:

Երբեմն թիմին պակասում էր հանգստությունը, բայց լավ է, որ կիրք ու ինտենսիվություն կա:

Նիկո Ուիլյամս։ Երբ տեսա նրան, շնորհավորեցի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ, այսքանը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։