«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 2-րդ տուրում «Ատլետիկին» (2:1) հաղթելուց հետո խոսել է լեզվական խնդրի մասին։
«Ինչպե՞ս են գործերս իսպաներենի հետ: Ես պետք է շարունակեմ սովորել:
Ինձ համար հեշտ չէ, բայց ես լեզուն ավելի ու ավելի լավ եմ հասկանում: Ես հիանալի ուսուցիչներ ունեմ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։