Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզան սպասում է իր տեղափոխությանը «Բարսելոնա»:
Ըստ շրջանառվող լուրերի՝ իտալացին արդեն համաձայնել է տրանսֆերին, եւ այժմ ամեն ինչ կախված է ակումբների պայմանավորվածությունից։ Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, Կիեզան հույս ունի, որ փոփոխությունը կօգնի իրեն վերսկսել կարիերան: 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է փորձել Հանս-Դիտեր Ֆլիկի թիմում:
«Յուվենտուսը» վաճառքի է հանել Ֆեդերիկո Կիեզային, քանի որ նա չի մտնում գլխավոր մարզիչ Տիագո Մոտտայի ծրագրերի մեջ: Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։