Կիսապաշտպան Ֆաբիո Միրետտին «Ջենոա» է տեղափոխվել «Յուվենտուսից»:
Ինչպես հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը, վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Միրետտին 21 տարեկան է։ Նա իր նորամուտը «Յուվենտուսի» առաջին թիմում նշել է 2021 թվականին։ Ընդհանուր առմամբ նա մասնակցել է 75 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։