Բուկայո Սական դարձավ երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը այս ցուցանիշով

Շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Ասթոն Վիլա» – «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Բուկայո Սական խաղացել է լոնդոնցիների կազմում։ Նրա համար այս հաղթանակը 100-րդն էր Պրեմիեր Լիգայում։

Սա Սակային դարձնում է երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հասել է 100 հաղթանակի: 22-ամյա Սակայից երիտասարդ էին միայն Ուեյն Ռունին ու Սեսկ Ֆաբրեգասը 100-րդ հաղթանակի ժամանակ։