Առնե Սլոթը միակ մարզիչն է «Լիվերպուլի» պատմության մեջ այս ցուցանիշով

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Բրենթֆորդին» 2։0 հաշվով։

Այս խաղը երկրորդն էր մերսիսայդցիների նոր գլխավոր մարզիչ Առնե Սլոթի համար։

Ինչպես հաղորդում է Squawka-ն, հոլանդացի մասնագետը դարձել է ակումբի պատմության մեջ առաջին մարզիչը, ով հաղթել է Պրեմիեր Լիգայի մեկնարկային երկու խաղում։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Լիվերպուլը» նույն հաշվով հաղթել էր «Իպսվիչին»: