Իտալիայի առաջնության 2-րդ տուրի խաղում «Ինտերի» ֆուտբոլիստները տնային հաղթանակ տարան «Լեչչեի» նկատմամբ (2:0):
Հյուրերի դարպասը խփեցին Մատեո Դարմիանը (5-րդ րոպե) և Հաքան Չալհանօղլուն, ով իրացրեց 11-մետրանոցը (69): Ներաձուրիների նորեկ Մեհդի Տարեմին գոլային փոխանցում կատարեց:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Ինտերը» վաստակեց 4 միավոր և 3-րդ տուրում սեփական հարկի տակ կխաղա «Ատալանտայի» հետ։ «Լեչչեն» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և հաջորդ խաղում կհյուրընկալվի «Կալյարիին»: