🎥 PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» Էնֆիլդում պարտության մատնեց «Բրենթֆորդին»

Անգլիական Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Առնե Սլոթի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը (2:0):

«Մերսիսայդցիների» կազմում աչքի ընկան Լուիս Դիասը (13՚) և Մոհամեդ Սալահը (70՚):

Երկու խաղերից հետո «Լիվերպուլը» ունի 6 միավոր, «Բրենթֆորդը»՝ 3 միավոր։