🎥 PREMIER LEAGUE. Գոլային հրավառություն Վուլվերհեմփթոնում. «Չելսին» հաղթանակի հասավ

Անգլիական Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Չելսին» մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։

Արտագնա խաղում «Չելսին» 6:2 հաշվով առավելության հասավ տանտերերի նկատմամբ։

«Չելսիի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Նոնի Մադուեկեն, ում բոլոր գոլային փոխանցումները կատարեց Քոուք Փալմերը։ Վերջինս նաև գոլի հեղինակ դարձավ։

Հյուրերի կազմում աչքի ընկան Նիկլաս Ջեքսոնը և թիմի նորեկ Ժոաու Ֆելիշը։

Տանտերերի գոլերը հեղինակեցին Մաթեուս Կունյան և Յորգեն Սթրենդ-Լարսենը։