🎥 «Նոան» կարևոր մրցավեճից առաջ հաղթեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրում «Նոան» մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։

Ռուի Մոտայի սաները 2:1 հաշվով առավելության հասան բանակայինների նկատմամբ։

«Նոայի» կազմում աչքի ընկան Մաթեուս Այասն (8՚) ու Գրենիկ Պետրոսյանը (53՚): ԲԿՄԱ-ի միակ գոլը խփեց Արայիկ Էլոյանը 56-րդ րոպեին։

«Նոան» 2 խաղից հետո ունի 6 միավոր, ԲԿՄԱ-ն 3 տուրից հետո՝ 3 միավոր։