Վենսան Կոմպանի. «Անհամբեր սպասում ենք Բունդեսլիգայի առաջին խաղին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կիսվել է գերմանական Բունդեսլիգայում մյունխենյան գրանդի մարզչի պաշտոնում իր նորամուտից իր սպասելիքներով։

«Ես նյարդայնացած չեմ: Անհամբեր սպասում եմ Բունդեսլիգայի առաջին խաղին: Սա իսկապես մեծ մարտահրավեր է: Մենք լավ էինք պատրաստվել թիմի և անձնակազմի հետ։ Երջանիկ եմ»,- սոցցանցերում Կոմպանիի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 25-ին, «Բավարիան» արտագնա խաղում կմրցի «Վոլֆսբուրգի» հետ Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղում։

2023/24 մրցաշրջանում «Բավարիան» գլխավորում էր Թոմաս Տուխելը, ում գլխավորությամբ մյունխենցիները Գերմանիայի առաջնությունում գրավեցին միայն երրորդ տեղը՝ զիջելով «Բայերին» և «Շտուտգարտին»։ Կոմպանին նախորդ մրցաշրջանում գլխավորեց անգլիական «Բարնլին»՝ չկարողանալով փրկել ակումբին Չեմպիոնշիփ վերադարձից: