ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Միլան Շկրինյարը կարող է վերադառնալ Ա Սերիա:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստը փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերում ներառված չէ։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, 29-ամյա պաշտպանի իրավիճակին ուշադիր հետևում են «Յուվենտուսը» և «Բավարիան»:
Միաժամանակ լրագրող Ֆլորիան Պլետենբերգը նշում է, որ մյունխենցիները հետաքրքրված չեն Ինտերի նախկին պաշտպանով։
Շկրինյարի հավակնորդների թվում նշվում էին Թուրքիայի ակումբները։ Պաշտպանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը: