«Ֆիորենտինայի» կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել իտալական գրանդ

«Յուվենտուսը» մոտ է Նիկոլաս Գոնսալեսին ձեռք բերելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն, «Յուվենտուսը» համաձայնության է եկել «Ֆիորենտինայի» կիսապաշտպանի և Արգենտինայի հավաքականի տրանսֆերի շուրջ 38 միլիոն եվրոյի դիմաց՝ ներառյալ բոնուսները։ Կողմերն այժմ փորձում են պարզել գործարքի վերջնական մանրամասները։

Անցած մրցաշրջանում Գոնսալեսը Ա Սերիայում անցկացրել է 29 խաղ և դարձել 12 գոլի հեղինակ։