Գանացի հարձակվողը տեղափոխվեց «Լեսթեր»

«Լեսթերը» հայտարարել է «Քրիստալ Փելեսի» հարձակվող Ջորդան Այուի հետ պայմանագիր կնքելու մասին։

«Աղվեսները» 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր են կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ի տվյալներով՝ գործարքը կազմել է 5,9 մլն եվրո։

2023/24 մրցաշրջանում գանացին «Քրիստալ Փելեսի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Ասթոն Վիլայում», «Սուոնսիում», «Լորիենում», «Սոշոյում» և «Մարսելում»։