«Լիվերպուլը» ցանկանում է գնել «Նապոլիի» 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիային։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ «Լիվերպուլը» պետք է մեծ ջանքեր գործադրի այս տրանսֆերը կատարելու համար։
Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։