Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է ակումբում առկա ֆինանսական խնդիրներից

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է ակումբում առկա ֆինանսական խնդիրներից, հայտնում է Essentially Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամից գումար է խնդրել թիմն ուժեղացնելու համար, ինչը մերժվել է։

Նշվում է, որ 39-ամյա պորտուգալացին տեղյակ է ակումբի ֆինանսական դժվարություններին և դժգոհ է դրանից։

Միաժամանակ Ռոնալդուն «Ալ Նասրի» ղեկավարության խնդրանքով հրապարակավ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը։