«Ռոմայի» երկրպագուները Պաուլո Դիբալային նվիրել են նրա դիմանկարը և խնդրել չհեռանալ թիմից

«Ռոմայի» երկրպագուները մարզումից հետո շրջապատել են «Ռոմայի» 30-ամյա հարձակվող Պաուլո Դիբալայի մեքենան, որպեսզի ֆուտբոլիստին տան նրա դիմանկարը, ինչպես նաև խնդրեն նրան չհեռանալ թիմից՝ սաուդյան «Ալ-Կադիսիայի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերի ֆոնին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Ալ-Կադիսիան» արգենտինացի ֆուտբոլիստին 75 մլն եվրո է առաջարկում երեք տարվա պայմանագրի համար։ Ընդգծվել է, որ այս առաջարկը մերժվել է։

Արգենտինացի հարձակվողը «Ռոմա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը որպես ազատ գործակալ: Հռոմեացիների կազմում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 78 հանդիպում, որոնցում դարձել է 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: