«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչպես կվերաբերվի Ռահիմ Ստերլինգի հնարավոր վերադարձին։ Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը վինգերը «Սիթիից» տեղափոխվել է «Չելսի»։
«Նա «Չելսիի» ֆուտբոլիստ է։ Ես ջերմություն եմ զգում նրա հանդեպ, քանի որ մենք միասին աշխատել ենք։ Ես նույն կերպ եմ վերաբերվում մյուս խաղացողներին: Բայց նա «Չելսիի» ֆուտբոլիստ է։ Եթե ավելի վաղ ինձ հարցնեիք Գյունդողանի մասին, ես կասեի, որ նա «Բարսելոնայի» խաղացող է։ Այնուամենայնիվ, Ռահիմին ամենայն բարիք եմ մաղթում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ լոնդոնյան ակումբը ուսումնասիրում է Ստերլինգին վաճառելու տարբերակը։ Անգլիացի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Աստոն Վիլան» և «Յուվենտուսը»: