Պաուլո Դիբալա. «Շնորհակալություն, «Ռոմա»»

«Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան հաստատել է, որ կմնա հռոմեական ակումբում։

«Շնորհակալություն, «Ռոմա»»։ Կհանդիպենք կիրակի օրը»,- իր սոցցանցերում գրել է 30-ամյա արգենտինացին և տեսանյութ հրապարակել հռոմեական թիմի կազմում իր ելույթներից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրպագուների սիրո և թիմի հանդեպ նվիրվածության պատճառով ֆուտբոլիստը մերժել է արաբական «Ալ-Կադիսիայի» առաջարկը, որը նրան երեք տարվա պայմանագիր է առաջարկել 75 միլիոն եվրո ընդհանուր գումարով։

Արգենտինացի հարձակվողը «Ռոմա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով։ Հռոմեացիների կազմում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 78 հանդիպում, որոնցում դարձել է 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։