«Նապոլին» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը կարող է տեղափոխվել Իտալիա, այս մասին հայտնում է ինսայդեր Դհարմեշ Շեթը։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Անտոնիո Կոնտեի գլխավորած «Նապոլին»։ Իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել 25 մլն եվրո։

Բացի այդ, իտալացիները կարող են դիտարկել ֆուտբոլիստին վարձակալության տարբերակը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։