Միկել Արտետա. «Դա այն հարցը չէ, որ մենք տալիս ենք ինքներս մեզ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր կարծիքով նոր հարձակվողի հնարավոր պայմանագիր կնքելու մասին։

«Նոր հարձակվող. Դա այն հարցը չէ, որ մենք տալիս ենք ինքներս մեզ, քանի որ ունենք հիանալի հարձակվողներ: Մենք լիովին վստահում ենք մեր ֆուտբոլիստներին, ցանկանում ենք կատարելագործվել, բայց կփորձենք դա անել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր արդեն մեզ հետ են»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով։