Միկել Արտետան պատասխանել է, թե արդյոք «Արսենալը» կգնի նոր հարձակվող այս ամառ

Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան պատասխանել է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթվա ընթացքում հարձակվողի հնարավոր ձեռքբերման մասին հարցին։

«Մենք կենտրոնացած չենք այս հարցի վրա, քանի որ թիմում կան մի քանի լավ հարձակվողներ: Ես լիովին վստահում եմ իմ սաներին։ Մենք մտադիր ենք կատարելագործվել և կփորձենք դա անել նրանց հետ, ովքեր թիմի հայտացուցակում են»,- իսպանացի մասնագետի խոսքերը սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ գերմանացի Կայ Հավերցը ներկայումս «Արսենալում» հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում։