«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի վերջին 6 հանդիպումներում 5 անգամ պարտվել է «Բրայթոնին»

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին պարտվեց «Բրայթոնին»։

Այսօր Էրիկ տեն Հագի թիմը Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում 1։2 հաշվով պարտություն կրեց։

«Մանչեսթեր Յունայթեդը» 5 անգամ պարտվել է Պրեմիեր Լիգայի վերջին 6 խաղերում՝ «Բրայթոնի» դեմ։

Այս ընթացքում միակ հաղթանակը գրանցվել է այս տարվա մայիսին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում հաղթեց 2:0 հաշվով։