Լամին Յամալը երկարաձգեց իր արդյունավետ հանդիպումների շարքը:
Վերջին անգամ եզրային հարձակվողը խաղադաշտը լքել էր առանց գոլի կամ գոլային փոխանցման հունիսի 24-ին, երբ նա չկարողացավ գոլ խփել Իսպանիայի հավաքականի կազմում EURO-2024-ի խմբային փուլում Ալբանիայի դեմ խաղում:
Այդ խաղից հետո ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Վրաստանի, Գերմանիայի և Անգլիայի դեմ խաղերում, ինչպես նաև գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի դեմ խաղում: Վերադառնալով «Բարսելոնա»՝ Յամալը գոլային փոխանցում կատարեց «Վալենսիայի» դեմ խաղում, իսկ այսօր գոլի հեղինակ դարձավ «Ատլետիկի» դարպասը։