Կիլիան Մբապպեն արձագանքել է Ջուդ Բելինգհեմի վնասվածքին

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն արձագանքել է իր թիմակից Ջուդ Բելինգհեմի վնասվածքին։

Սոցցանցերից մեկում Բելինգհեմի գրառման տակ, որում բրիտանացին գրում է վնասվածքի մասին, Մբապպեն գրել է հետևյալ արտահայտությունը՝ «Իմ տղա»՝ բռունցքի և սրտի էմոջիի ուղեկցությամբ։

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ստացել է աջ ոտքի ոտքի ոտնաթաթի վնասվածք։ Ակումբը չի նշել անգլիացի կիսապաշտպանի ապաքինման ճշգրիտ ժամկետը։

Բելինգհեմը մադրիդյան ակումբ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։