Անդրեյ Կրամարիչը կրկնեց Գերդ Մյուլլերի ձեռքբերումը

Օգոստոսի 24-ին «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Հոլշտայնին» Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղում։

«Հոֆենհայմի» բոլոր երեք գոլերի հեղինակ է դարձել հարձակվող Անդրեյ Կրամարիչը։

Խորվաթն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բունդեսլիգայի առաջին շրջանի խաղում։ Առաջինը 2020/21 մրցաշրջանում էր։ Ըստ Opta-ի՝ մինչ Կրամարիչը դա հաջողվել է միայն Գերդ Մյուլլերին ու Կլաուս Ֆիշերին։