Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Դանի Օլմոյի ներկայիս մարզավիճակին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի նորեկ, իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի ներկայիս մարզավիճակի մասին։

«Հուսով եմ՝ Օլմոն հասանելի կլինի հաջորդ խաղում։ Այս ֆուտբոլիստը մեզ շատ կօգնի։ Նա հիանալի ֆուտբոլիստ է։ Մենք մարզումների ժամանակ տեսնում ենք, թե որքան լավն է նա։ Ուրախ ենք նրա հետ պայմանագիր կնքելու համար»,- գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Օլմոն կատալոնական գրանդ է տեղափոխվել այս ամառ «Լայպցիգից»։ Տրանսֆերի գումարը կազմել է 55 մլն եվրո։ 26-ամյա կիսապաշտպանը վեց տարով երկարաժամկետ պայմանագիր է կնքել կատալոնական թիմի հետ։