Ֆաբրիցիո Ռոմանո․ Վիտոր Ռոկեն մոտ է «Բետիս» տեղափոխվելուն

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն մոտ է «Բետիս» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական թիմը 19-ամյա բրազիլացուն վարձակալում է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին։ Նա կատալոնական թիմի կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։