Ֆաբիո Վիեյրան կվերադառնա Պորտուգալիայի առաջնություն

«Արսենալի» կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան կվերադառնա Պորտուգալիայի առաջնություն, հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ «Պորտուն» պայմանավորվել է «Արսենալի» հետ՝ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստին վարձակալելու վերաբերյալ։

24-ամյա ֆուտբոլիստին «զինագործները» ձեռք են բերել «Պորտուից» 2022 թվականի ամռանը 35 միլիոն եվրոյով։ Վիեյրան «Արսենալի» կազմում անցկացնել է 49 հանդիպում, դարձել 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։