Կլեման Լանգլեն մոտ է այլ թիմ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 29-ամյա ֆրանսիացին կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մեկ տարով (մինչև 2027 թվականը) և վարձավճարով կմեկնի մադրիդյան ակումբ։

Նշվում է, որ «Ատլետիկոն» իրավունք չի ունենա գնելու ֆուտբոլիստին։ Մադրիդցիները կվճարեն նաև Լանգլեի աշխատավարձի մեծ մասը։

Անցած մրցաշրջանում Լանգլեն վարձավճարով հանդես է եկել «Ասթոն Վիլայում» և 25 խաղում դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։