«Բարսելոնան» սկզբունքային համաձայնության է եկել Ֆեդերիկո Կիեզայի հետ

«Բարսելոնան» սկզբունքային համաձայնության է եկել «Յուվենտուսի» 26-ամյա վինգեր Ֆեդերիկո Կիեզայի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը իտալացի ֆուտբոլիստին առաջարկել է մինչև 2027 թվականը պայմանագիր՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով և 2 միլիոն եվրո բոնուսային վճարումներով։

Ընդգծվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է «Յուվենտուսին» առաջարկել 10+3 միլիոն եվրո 26-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց։

Նախորդ մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։